Saturday, 04 05 2024
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

Տիգրան Աբրահամյան, թե Հովիկ Սարգսյան՝ կործանումն անխուսափելի է

Ինչպես Տիգրան Սարգսյանի, այնպես էլ առավել ևս Հովիկ Աբրահամյանի օրոք Հայաստանի տնտեսությունը շարունակելու է մնալ մենատեր և օլիգոպոլ կլանների ձեռքում, բիզնեսը շարունակելու է սերտաճել իշխանության հետ՝ ձևավորելով արատավոր մի շրջանաձև համակարգ, որը միայն պտտվում է, և գուցե երբեմն նաև թափով, սակայն երբեք չի շարժվում առաջ: Եթե առաջ էլ գնում է, ապա միայն իներցիայի ուժով, ինչպես պտտվող օղակը: Կամ էլ առավելապես քամու ազդեցությամբ: Եթե քամին փչում է բարեհաջող ուղղությամբ, ապա Հայաստանի տնտեսության արատավոր շրջանն առաջ է գնում կամ գլորվում: Եթե քամին սկսում է հետ փչել կամ չփչել, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվում է տեղապտույտի մեջ և դոփում է տեղում` քաղաքացիների գլխին:

Օլիգոպոլ տնտեսական համակարգն այդպիսին է, և քրեաօլիգարխիկ կառավարման համակարգից այլ բան ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց այդպես շարունակելն էլ հավասարազոր է պետական ինքնասպանության, քանի որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում օլիգարխիայի խնդիրը դառնում է արդեն պետական անվտանգության հարց: Օլիգարխիան է դարձել պետության տնտեսական և քաղաքական համակարգի տերը, իսկ քաղաքական իշխանությունը կա՛մ վերածվում է օլիգարխի, կա՛մ դառնում է օլիգարխիայի սպասարկու: Սա պետության կործանման ուղղակի ճանապարհն է, որով Հայաստանը ներկայումս առաջ է գնում:

Բայց նաև միարժեք է, որ Հայաստանի օլիգոպոլ տնտեսական համակարգի կոդավորողը միայն Տիգրան Սարգսյանը չի եղել ու հիմա էլ միայն Հովիկ Աբրահամյանը չէ: Կոդերն ու կոդավորողները շատ են և տարածված են թե՛պետական ինստիտուտների գործունեության տեսքով, թե՛ նաև զգալի թվով ստվերային մեխանիզմների, որոնք գալիս են հաճախ փոխարինելու պետական ինստիտուտներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունների սահմանադրական բաժանումը ֆիկցիա է, և իրականում պետական տարբեր օղակներ ունեն իրենց սահմանադրական լիազորությունից ավելի մեծ լիազորություններ, հարցեր են լուծում, որոնք չեն մտնում իրենց գործառնական սահմանների մեջ:

Այլ կերպ ասած՝իրականում կա ֆիկտիվ համակարգ, և այդ համակարգից վերև կա դեֆակտո մեկ այլ կառավարման մեխանիզմ, որտեղ ընդգրկված են ըստ էության նույն այն դեմքերը, որոնք կառավարման հրապարակային տիրույթում են, բայց բոլորովին այլ լիազորություններով: Եվ այդ ամենից բացի էլ՝ կան նաև լրացուցիչ, այսպես ասած՝ հավելյալ դեմքեր, որոնք հրապարակային համակարգում գոյություն չունեն կամ եղել են, իսկ այժմ չկան: Բայց ստվերային կառավարման առանցքում նրանց դերակատարությունը պահպանվում է ոչ թե զուտ խորհրդատվական, այլ հենց որոշումների կայացմանը մասնակցելու մակարդակով: Ահա այդ մեխանիզմներն են, որ հասցնում են գնային թանկացման շոկերի, դոլարա-փոխարժեքային ցնցումների, ցունամիների, որոնք, մեծհաշվով, ունենում են մի «էֆեկտ»` մի կլորիկ գումարով դատարկում են հասարակության գրպանն ու դատարկածը տեղափոխում մի կլորիկ շրջանակ կազմող խմբի գրպան:

Ահա այդ ամենը կոչվում է Հայաստանի Հանրապետության տնտեսություն, թեև իհարկե այդ ամենից հետո հարց է առաջանում, թե արդյո՞ք կարող է հանրապետություն կոչվել այն սուբյեկտը, որը վարում է այդպիսի տնտեսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում