Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը:
«Մենք այս պետության ապագայի վերաիմաստավորման կարիք ունենք. եթե գնալու ենք այս ճանապարհով, տեղ չենք հասնելու, սա ոչ էֆեկտիվ ճանապարհ է»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա հարց բարձրացրեց՝ մեր երկրում ամեն ինչ կատարյա՞լ է. «Էսօր երկրում ներդրում չկա, ծափ տա՞նք: Կա՛նգ առեք ու մեզ լսեք. մեզ, որ լսեք ճիշտ ճանապարհով կգնաք: Նախորդ իշխանությունը չլսեց, տեսաք՝ ինչ եղավ»:
Մանրամասները՝ տեսանյութում: