Աշխարհազորայինների առաջնորդ, Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հաղորդել է, որ քաղաքի կենտրոնում գիշերային հրաձգության կապակցությամբ, որի ժամանակ վիրավորվել են երկու պատահական անցորդներ, Սլավյանսկում մտցվել է պարետային ժամ:
«Կեսգիշերից մինչև առավոտյան ժամը վեցը սահմանվում է պարետային ժամ: Կողմնակի անձանց հայտնվելը փողոցներում անթույլատրելի է»,- հայտարարել է Պոնոմորյովը RIA Novosti-ին:
Շաբաթ լույս կիրակի անհայտ անձինք Սլավյանսկի կենտրոնում ինքնաձիգներով կրակել են երկու տեղի բնակիչների վրա:











































