Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն 2020 թվականին կզբաղվի իր նոր ֆիլմի նկարահանումներով, որտեղ գլխավոր դերերում հանդես կգան Լեոնարդո Դի Կապրիոն և Ռոբերտ Դե Նիրոն: Այս մասին հաղորդում է Collider-ը:
Ինչպես հայտնի է, նա մտադիր է ֆիլմ նկարահանել գրող Դևիդ Գրանի «Լուսնածաղկի սպանությունը» գրքի մոտիվներով, որը պատմում է Ամերիկյան Օկլահոմա նահանգում ապրող օսեյջի ցեղի ներկայացուցիչների առեղծվածային սպանությունների մասին այն բանից հետո, երբ իրենց տարածքում նավթ հայտնաբերեցին:
Նշվում է, որ նկարահանումների մեկնարկը կտրվի մարտին:











































