Նոյեմբերի 22-ին, «Սան Ռեմո» ռեստորանի մոտ, երկու օրենքով գողերի փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորված մատուցողուհին գիտակցության չգալով մահացել է Սուխումի հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Աբխազիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության մամուլի ծառայությանը:
«Դոմինիկա Աքիրտավան դեկտեմբերի 3-ին գիտակցության չգալով մահացել է: Նա գտնվում էր հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ծանր կոմայի վիճակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուխումիի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու մարդ զոհվել է և վիրավորվել է 22-ամյա մատուցողուհին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերը քրեական հեղինակություններ են: