Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ում անունը վերջերս հաճախ է կապվում կատալոնական «Բարսելոնա»-ի հետ, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից:
« «Բարսելոնա՞»-ն. մի անհանգստացեք: Մենք բոլորս փոքր-ինչ սիրահարված ենք այդ ակումբին և հետաքրքրվում ենք` ինչպես կզարգանան իրադարձություններն այնտեղ»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Բացի այդ, «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Կլոպը չի պատրաստվում ակումբից հեռանալ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Համաձայնագիրը գործում է մինչև 2017թ.:








































