ԱՄՆ-ը հայտարարել է ֆրանսիական ապրանքների նկատմամբ 2,4 մլրդ դոլար հարկ սահմանելու մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմը առևտրական բանակցությունների ժամանակ։
Նշվում է, որ այդպիսով Վաշինգտոնը մտադիր է պատասխանել ամերիկյան ընկերությունների նկատմամբ Ֆրանսիայի թվային հարկ սահմանելուն։
«ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմն ավարտել է հետաքննության առաջին փուլը առևտրի մասին 1794-ի օրենքի 301-րդ հոդվածի շրջանակում և եզրակացության հանգել, որ Ֆրանսիայի թվային հարկը խտրականություն է ցուցաբերում ամերիկյան ընկերությունների նկատմամբ»,-ասվում է հաղորդագրությունում։