Լեհաստանի թանգարանը, որը ստեղծվել է Օսվենցիմի նախկին համակենտրոնացման ճամբարի վայրում (Աուշվից-Բիրկենաու), դատապարտել է Amazon-ի առցանց խանութում տխրահռչակ մահվան ճամբարը պատկերող արտադրանքի վաճառքը: New York Times-ի փոխանցմամբ՝ հաճախորդներին առաջարկվել է մկնիկի գորգեր, շիշ բացիչներ և տոնածառի զարդեր՝ Օսվենցիմի պատկերներով: Արտադրանքներում պատկերված էին զորանոցները, փշալարերի ցանկապատերը, բեռնատարները, որոնցով բերվել էին բանտարկյալները: Թանգարանի հրապարակումը մեծ արձագանք առաջացրեց ցանցում: Օգտատերերը ծայրաստիճան վրդովված էին։
Բռնկված սկանդալից հետո Amazon-ը վաճառքից հանել է այս իրերը, որոնք վիրավորում են նացիստական համակենտրոնացման ճամբարներում զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը: Առցանց խանութը նշել է, որ նախատոնական ժամանակահատվածում, երբ առևտուրն ակտիվորեն ընթանում է, միշտ չէ, որ հնարավոր է ստուգել բոլոր գովազդների՝ չափորոշիչներին համապատասխան լինելը։
Sadly, it is not over yet @amazon. The "Massacre Auschwitcz (!) Birkenau Jewish Death" mousepad is another disturbing online product. We are not sure if @yadvashem would like the "Christmas ornament" with a freight car used for deporting Jews for extermination either. https://t.co/qDEEzqzwSU pic.twitter.com/wXExhFZPmV
— Auschwitz Memorial (@AuschwitzMuseum) December 1, 2019
Selling "Christmas ornaments" with images of Auschwitz does not seem appropriate. Auschwitz on a bottle opener is rather disturbing and disrespectful. We ask @amazon to remove the items of those suppliers. https://t.co/0uG2JG558e pic.twitter.com/ucZoTWPk1W
— Auschwitz Memorial (@AuschwitzMuseum) December 1, 2019