Ապրիլի 19-ին` ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7ա շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` հյուրասենյակի հատակին և հայտնաբերել 1928 թ. ծնված Ա.Ա.-ի դին:







































