«Լուծման տարբերակներից մեկը սա է, որպեսզի մենք ունենանք ՍԴ, որին կարող ենք վստահել, որը աշխատում է այնպիսի մոդելով, որ անկախ լինի իշխանությունից: Այո, անցանկալի, ոչ անկախ կադրերը, գտնում ենք, որ ՍԴ-ում պետք է տեղ չունենան, կարևոր չէ, թե որ իշխանության կողմից են առաջադրվել և եկել ՍԴ»,-անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: