Ինքնաթիռի օդաչուները, որով թռչում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դժվարությունների են հանդիպել նոյեմբերի 28-ին Բիշքեկում վայրէջք կատարելու ժամանակ: Այս մասին նրանք պատմել են «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում:
Օդաչուների խոսքերով, ինքնաթիռի վայրէջքի հետ կապված դժվարությունները պայմանավորված են եղել մառախուղով և փոփոխական եղանակով Ղրղզստանում. եղանակը փոխվել է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Օդանավի վայրքջէի ժամանակ եղանակային պայմաններն ավելի են վատթարացել, բայց օդաչուները կարողացել են հաղթահարել դա:
«Նույնիսկ դեղին շերտերը չէին երևում (վայրէջքի ժամանակ)»,- հավելել են օդաչուները:
Նշվում է, որ ինքնաթիռի վայրէջքը հաջող է ընթացել և առանց որևէ ռիսկի պետության ղեկավարի համար:
Պուտինը մեկնել է Բիշքեկ ԿԱՊԿ գագաթնաժողովին: