Բրատսկում կանչով ժամանած շտապ օգնության բուժքույրը չի կարողացել երեխային ինքնուրույն ախտորոշել և սկսել է պատասխանը համացանցում փնտրել: Երեխայի մոր նկարահանած տեսանյութը հրապարակվել է Instagram-ի՝ «Լուրեր/Բրատսկ» փակ էջում:
Կադրերում բժշկական համազգեստով կինը սմարթֆոնը ձեռքին նստած է երեխայի դիմաց և կարդում է ակնաբույժների մեկնաբանությունները՝ դժվար արտասանելով մասնագիտական եզրույթները: Հավանաբար նա բժշկական ինտերնետ-ֆորումն է նայում, որտեղ հիվանդները նկարագրում են իրենց ախտանշաններն ու հարցեր են տալիս բժիշկներին:
Թե կոնկրետ երբ է նկարահանվել հոլովակը և ինչով է ավարտվել պատմությունը, չի մանրամասնվում: