Գերմանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Այնտրախտ»-ի դեմ խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իր թիմի համար կարևոր է հաջող անցկացնել այն, որպեսզի բարձր տրամադրությամբ անցկացնել «Ռեալ»-ի դեմ հանդիպումը:
«Մադրիդում լավ խաղ ցուցադրելու համար մենք պետք է հաջող անցկացնենք «Այնտրախտ»-ի դեմ հանդիպումը: Պետք է կենտրոնանաք մեր խաղի վրա, լավ գործենք թե´ հարձակման, թե´ պաշտպանության գծում:
«Ռեալ»-ը միշտ բարդ մրցակից է եղել: «Արքայական ակումբ»-ը նվաճել է Իսպանիայի գավաթը և վստահ կանցկացնի «Բավարիա»-ի դեմ խաղը: Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում կայանալիք հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և, ընդհանրապես, ողջ աշխարհի համար: Այդ պատճառով, այն բարդ կլինի»,- ասել է Գվրադիոլան:








































