Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Քոչարյանի պաշտպանական թիմը ապավինում է ՄԻԵԴ-ի որոշմանը, որը կարող է 300․1 հոդվածի վերաբերյալ այլ դիրքորոշում հայտնել

Չնայած 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն ու աջակիցները պարբերաբար պնդում են, որ նրան առաջադրված մեղադրանքը «ջուր» է, սակայն տարբեր միջնորդություններով ցայսօր հետաձգում են դատական նիստերը։

Հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյանների շահերը ներկայացնող փաստաբան Աշոտ Սարգսյանը, հետևելով մամուլի հրապարակումներին, եկել է այն եզրակացության, որ Քոչարյանի աջակիցներին ձեռնտու չէ, որ իրականությունը հանրությանը հասու դառնա դատաքննության ժամանակ։
«Որքան էլ ասում են, որ իրենք շահագրգռված են, որ մեղադրանքը ջախջախելու են, բայց իրենց գործողությունները հակառակն են ապացուցում։ Ինձ թվում է, որ իրենք սպասելիքներ ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանից և Վենետիկի հանձնաժողովից։ Իրենք սպասելիքներ ունեն, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի վերաբերյալ կարող է լինել այլ դիրքորոշում, որն իրենց համար փրկություն է լինելու։ Դատաքննության փուլում իրենք էլ են հասկանում, որ զորքը բերելու հետ կապված մեղադրանքները հաստատված են։ Միակ հարցը մնում է այն, թե արդյոք զորքը բերելը նշանակո՞ւմ է սահմանադրական կարգի տապալում։ Հիշում եք, չէ՞, որ սկզբում իրենք հայտարարում էին, որ նման բան չի եղել, անգամ մեկ զինվորի չեն բերել։ Բայց այսօր հիմնավորվում է, չէ՞, որ այդ ամենը եղել է։ Նյութերում կան շատ տվյալներ, որ զորքը բերվել է սահմանադրական կարգը տապալելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սարգսյանը։

Փաստաբանը նշեց, որ այն ամենը, ինչ կարդացել է նյութերում` լինի դա Օգանովսկու ցուցմունքը, թե որոշ հրամանատարների ցուցմունքները, ապացուցում են, որ այդ ամենը եղել է։

«Եթե ՄԻԵԴ-ը պարզաբանում ներկայացնի, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը կիրառելի չէ, քանի որ այդ ժամանակ չի գործել, Ռ․Քոչարյանի գործը միանշանակ այդ մասով կարճվելու է»,- ասաց փաստաբանը։

Միաժամանակ Աշոտ Սարգսյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի, որ այդ հոդվածը կիրառելի չէ։ Նա հիշեցնում է, թե ինչպես Ալեքսանդր Արզումանյանին և մյուսներին վերաբերող նույն հոդվածի կիրառելի լինելու մասով գործը կարճվեց։

«Կարիք չկար, որ դիմեին Սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին դիմեց ՄԻԵԴ պարզաբանումներ ստանալու համար։ Այդ հարցը լուծվում է Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում։ Մամուլում տարածվում է երկու տիպի փաստաթուղթ․ մեկը սահմանադրականության հարցն է, մյուսը՝ կիրառելիության։ Եթե սահմանադրականության հարցն է, ապա այդտեղ ընդհանրապես քննարկելու բան չկա, քանի որ սահմանադրական կարգի տապալումը քրեական պատասխանատվություն է նախատեսում։ Իսկ եթե կիրառելիության հարցին է վերաբերում, ապա կարող են ասել, որ այդպիսի հոդված չի եղել, այդպիսի մեղադրանք չի կարող առաջադրվել, Քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատասխանատվություն»,- ասաց փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում