Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում դեկտեմբերի 1-ին վարորդների մոտ բջջային հեռախոսներ հայտնաբերելու տեսախցիկներ են թողարկել՝ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազեցնելու համար, հաղորդում է Guardian-ը:
Հստակեցվում է, որ Նոր Հարավային Ուելս նահանգում մեքենա վարելիս հեռախոսազանգեր անելը կամ ստանալը օրինական է, բայց միայն բարձրախոս օգտագործելու դեպքում: Մնացած բոլոր գործառույթներն արգելված են:
Նշվում է նաև, որ հայտնաբերման համակարգերի գործարկումից հետո առաջին երեք ամիսների ընթացքում իրավախախտ վարորդները նախազգուշացում կստանան: Այս ժամանակահատվածից հետո վարորդները կտուգանվեն ստանդարտ 344 դոլարի չափով, իսկ դպրոցների գոտում՝ 457 դոլարի չափով:








































