Սթիվեն Սփիլբերգը մտադիր է նկարահանել «Էդգարդո Մորտարայի առևանգումը» (The Kidnapping of Edgardo Mortara) կրոնական պատմական դրաման՝ գրում է ամերիկյան Variety ամսագիրը:
Նախագծի հիմքում Թոնի Քուշների սցենարն է, որը Դևիդ Քերցերի «Էդգարդո Մորտարայի առևանգումը» գրքի հարմարեցված տարբերակն է: Պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա: XIX դարի կեսին Բոլոնիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները ծնողներից խլել են 6 տարեկան հրեա տղային, որովհետև պարզվել է, որ ծառան երեխային գաղտնի մկրտել էր: Մեծանալով՝ հերոսը, չնայած ծնողների հորդոներին, մնացել է կաթոլիկ հավատի:
Նշվում է, որ ապագայում Սփիլբերգը կզբաղվի նաև «Ռոբոկալիպսիս» ֆանտաստիկ ֆիլմով, որի աշխատանքները դադարեցրել էր մի քանի տարի առաջ:










































