Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը մանկական «Բիլլի Էլիոթ» մյուզիքլի վերջին հայտնվել է բալետի տուտուով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ ակցիան տեղի է ունեցել Սիդնեյի թատրոնում:
Ներկայացումից հետո հանդիսատեսը սպասում էր դերասանական կազմի՝ երեխաների բեմելին։ Որքան զարմացան, երբ երիտասարդ արտիստների մեջ տեսան Էլթոն Ջոնին: Նա էլ, երեխաներն էլ բալետի տուտու էին հագել:

«Բիլլի Էլիոթ» երաժշտական թիմին անակնկալ մատուցեց երեկոյի հատուկ հյուրը՝ Սըր Էլթոն Ջոնը: Նա միացավ բեմի մեր դերասանական կազմին, հանդիսատեսը բուռն ծափահարություններով դիմավորեց նրանց»,- գրել են մյուզիքլի կազմակերպիչները:
Բրիտանացի երգիչը ներկայացման կոմպոզիտորն է:











































