Հայտնի արագավազորդ և ֆուտբոլի մեծ երկրպագու Ուսեյն Բոլտն իր հիացմունքն է հայտնել Գարեթ Բեյլի` «Բարսելոնա»-ի դարպասը խփած գոլով:
«Բեյլը հիանալի գոլ խփեց «Բարսելոնա»-ի դարպասը: Սկզբում նա մեծ արագություն հավաքեց` շրջանցելով մրցակցի պաշտպանին, ապա հանգիստ գրավեց հակառակորդի դարպասը: Կարծում եմ` Բեյլ-ատլետի անցյալն օգնեց նրան կատարել այդ անցումը: Աշխարհի ցանկացած արագավազորդ կցանկանար այդպիսի գոլ խփել:
Այժմ Բեյլը աշխարհի ամենաարագավազ խաղացողն է, և ես պետք է ասեմ, որ դա ֆուտբոլում որոշիչ ցուցանիշ է»,- ասել է Բոլտը:








































