Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանին կընդունի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի կունենան Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների բանակցությունները։











































