Կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան պատճառը եղել է երիկամային անբավարարությունը և դրան հետևած շնչառական հիվանդությունը: Այս մասին հայտնել է տեղի Caracol ռադիոկայանը՝ հղում անելով գրողի մերձավոր շրջապատին:
«Գարսիա Մարկեսի մահվան պատճառը երիկամային անբավարարությունն էր և դրան հետևած շնչառական հիվանդությունը, որը հանգեցրել է կոլապսի»,- պնդում է ռադիոկայանը:
Ինչպես հայտնում է կոլումբական РСН ռադիոկայանը, գրողի մարմինը դիակիզվել է Մեխիկոյում՝ իր մահվան օրը:
«Աճյունը դիակիզվել է հինգշաբթի գիշերը՝ Մեքսիկայում: Արարողությունը կատարվել է արագ ու մասնավոր կարգով՝ ազգականների խնդրանքով»,- հայտնում է ռադիոկայանը:
Ներկայում Նոբելյան մրցանակակրի աճյունափոշին գտնվում է դիակիզարանում, քանի որ գրողի հարազատները դեռ չեն որոշել՝ որ երկրում այն հուղարկավորեն:










































