Կանադայի Վիննիպեգ քաղաքում տղամարդը գողացել է հրշեջ մեքենան և փորձել է հարվածել մարդկանց քաղաքի կենտրոնի բանուկ այգում՝ տեղեկացնում է CBC-ն։
Հրշեջ-փրկարարները կանչով ժամանելիս բաց են թողել բեռնատարը: Աշխատողներից մեկը տեսել է, թե ինչպես է մի քաղաքացիական հագուստով տղամարդ նստել մեքենայի ղեկին, և դիմել է ոստիկանություն: Ոստիկանները հետապնդել են նրան, որի ընթացքում սպան ճանապարհի վրա ասեղներով գոտի է նետել: Բեռնատարը բախվել է մեքենային և կանգ է առել միայն այն բանից հետո, երբ ծակվել է անիվը`ոստիկանի սահմանած ծուղակով։
Ոստիկանության տեղեկություններով՝ մեքենան գողանալուց հետո անհայտ անձը ուղևորվել է այգի: Նրան հաջողվել է հասնել առևտրի կենտրոն և վնասել այգու խոտի մի փոքր մասը, բայց դրանից հետո մեքենան կոտրվել է և կանգ առել: Ոստիկանները ձերբակալել են նրան։
https://twitter.com/freshdaily/status/1200519913779142656?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1200519913779142656&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fworld%2F4166429-v-kanade-muzhchyna-pytalsia-davyt-luidei-na-uhnannoi-pozharnoi-mashyne









































