Wednesday, 17 06 2026
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ

Շատ հետաքրքրական նշանակում կառավարությունում

Սերժ Սարգսյանը երեկ ևս երկու նշանակում է կատարել կառավարության նոր կազմում: Այսպես, նշանակվել կամ վերանշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը դրանից մեկ օր առաջ դուրս էր եկել կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ի կազմից և պահպանել նախարարական աթոռը: Իսկ ահա մյուս նշանակումը նոր է, և վերստին կառավարության կազմ է վերադառնում Դավիթ Հարությունյանը, սակայն ոչ որպես արդարադատության նախարար, ինչպիսին եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք մինչև 2007 թվականը: Այլ որպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Սա, ըստ էության, կարելի է ասել Դավիթ Հարությունյանի համար պաշտոնի որոշակի իջեցում է կամ այսպես ասած` աստիճանամակարդակի իջեցում:

Խնդիրն այն է, որ արդարադատության նախարար եղած Հարությունյանը հետո պատգամավոր էր, պետաիրավական հարցերի կարևոր հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար: Այսինքն` սա էլ իր հերթին քաղաքական կարևոր ֆունկցիա է, որ դրված էր Հարությունյանի վրա: Եվ ահա, սրանից հետո Հովիկ Աբրահամյանի կառավարությունում աշխատակազմի ղեկավար նախարարը զգալիորեն ցածր դասի պաշտոն է: Մյուս կողմից, սակայն, այստեղ տեղի է ունենում կամ առկա է հետաքրքիր մեկ այլ նրբերանգ:

Աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը հանդիսանում է, ըստ էության, վարչապետին կից պաշտոն, այսինքն` սա հանդիսանում է վարչապետի համար վստահելի մարդու պաշտոն: Եվ այստեղ ԵԽԽՎ-ում բավական հաջող պրակտիկա ունեցող Դավիթ Հարությունյանի նշանակումն, ըստ էության, կարող է ենթադրել Հովիկ Աբրահամյանի համար, այսպես ասած, եվրոպական ուղղությամբ հաջողակ և Եվրոպայում ընկալելի քաղաքականություն` Եվրոպա-Հովիկ Աբրահամյան կապն ապահովող: Իսկ մենք գիտենք, որ Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, ընկալելի պաշտոնյա չէ Եվրոպայում, և այս առումով նրան, իհարկե, Դավիթ Հարությունյանը շատ պետք է: Մյուս կողմից` այսպես Հովիկ Աբրահամյանը երևի թե տեղ է բացում իր ֆավորիտուհու՝ ՀՀԿ-ական պատգամավորուհի, ԵԽԽՎ պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանի համար՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար դառնալու հեռանկարով: Սրան զուգահեռ` Դավիթ Հարությունյանի նշանակումը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում ունի ևս մեկ առանձնահատկություն, հետաքրքրական կողմ:

Խնդիրն այն է, որ այս պաշտոնն, ըստ էության, իներտ պաշտոն է և այստեղ սովորաբար լինում են քաղաքական հավակնություն չունեցող գործիչներ: Եվ այս իմաստով, Դավիթ Հարությունյանը այս պաշտոնի համար իսկապես կալիբրով քաղաքական գործիչ է, հավակնություններով, պաշտոնի համեմատ նույնիսկ խարիզմայով քաղաքական գործիչ: Եվ ահա, վարչապետին, ըստ էության, կից պաշտոնին նման գործչի նշանակումը նաև հետաքրքրական դուալություն է առաջացնում կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյան և Դավիթ Հարությունյան: Եվ եթե Հարությունյանը մի ձեռքով օգնելու է Աբրահամյանին Եվրոպայի ուղղությամբ, ապա մյուս ձեռքով էլ երևի թե Հարությունյանը բոլոր ուղղություններով վերահսկելու է Աբրահամյանին: Ասել կուզի` այս նշանակումն, ըստ էության, երևի թե ամենաառանցքայիններից մեկն է նոր կառավարությունում և վկայում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու անընդհատ աշխատել աչքը հետևը:

Պետք չէ մոռանալ, որ Դավիթ Հարությունյանը նաև իրավաբան է: Իմիջիայլոց, Հարությունյանը հանդիսանում էր նաև գազի հարցերով խոհրդարանական հանձնաժողովի նախագահը, և այժմ երևի թե այդ նախագահը պետք է փոխվի: Հանձնաժողովը բավական կարևոր է ըստ անվան, սակայն բովանդակային առումով երևի թե միամտություն է որևէ լուրջ բան սպասելը: Այնուհանդերձ, հետաքրքիր կլինի տեսնել, թե ով է զբաղեցնելու Հայաստանում ամենասկանդալային պոտենցիալն ունեցող ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում