Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստել Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով բյուջեի հարցերով եվրահանձնակատար Յանուշ Լևանդովսկիին:
Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է ուշադիր հետևի Ուկրաինայի շուրջ կատարվող իրադարձություններին՝ դիտարկելով նոր պատժամիջոցների հնարավորությունը: «Դրանք կուղղվեն ռուսական տնտեսության խորքերը, ռուսական ակտիվներին, սակայն ես իրավունք չունեմ խոսելու այդ մասին»,- նշել է Լևանդովսկին:
«Այսպես, թե այնպես՝ ավելի լավ կլիներ չդիմել պատժամիջոցների, քանի որ Եվրոպան դուրս է գալիս ճգնաժամից, և տնտեսական շահերի յուրաքանչյուր ճնշում բարդացնում է այդ գործընթացը»,- հավելել է նա:












































