Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱՊԿ անդամ պետությունները գործել են Հայաստանի դեմ, ու հիմա կտրուկ ինչ-որ բան չի փոխվելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

Վարչապետն իր ելույթում անդրադարձել է մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են, և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով՝ հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:
https://www.1in.am/assets/uploads/2016/10/capture.jpg
ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, սակայն, ՀԱՊԿ-ից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ: «Բոլորս էլ գիտենք՝ մինչև հիմա ՀԱՊԿ-ն ինչպես է գործել՝ պասիվ է եղել և որևէ հավատ չէր ներշնչում Հայաստանի հանրության շրջանակներում, ընդհակառակը՝ բացասական վերաբերմունք կա։ Հիմա թե ինչու է Փաշինյանն այդ հարցը դրել. նա ժամանակին ասել է, որ կան խնդիրներ, և պետք են հստակեցումներ ՀԱՊԿ-ի հետ կապված։ Հիմա, ըստ իս, նոր առիթներ են ստեղծվել, նոր քարտուղար են նշանակել, ու դրա հետ միասին հստակ դրվել է Հայաստանի դիրքորոշումը։ Կընդունվի, թե ոչ՝ դժվար է ասել, որևէ մեկը չի կարող ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետն արձանագրում է ՝մինչև հիմա լուրջ վերաբերմունք չի եղել. «Հակառակը՝ ՀԱՊԿ անդամ պետությունները մինչև հիմա Հայաստանի դեմ են գործել, ու ես չեմ կարծում, թե կտրուկ ինչ-որ բան փոխվի»։

Միևնույն ժամանակ Մանվել Սարգսյանը նշում է՝ նկատել է Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականության փոփոխությունը. «Ո՞վ է մինչև հիմա նման հարցեր բարձրացրել, դրանք կոնցեպտուալ հստակ դիտարկումներ են, որոնց մեջ կան և՛ մեղադրանքներ, և՛ առաջարկություններ։ Նման բան երբեք չի եղել, դրա համար էլ ՀԱՊԿ անդամ պետությունները ինչպես ուզել՝ իրենց պահել են։ Հիմա փորձեր են անում նոր իշխանությունները, հստակեցումներ են մտցրել. դա ինչքանով աշխատող կլինի՝ ժամանակը ցույց կտա»։

Մանվել Սարգսյանը չի կարծում, թե ՀԱՊԿ-ը կարող է կանխել Լեռնային Ղարաբաղի շուրջ հերթական էսկալացիան, ինչպես և դա չարեցին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ. «Իհարկե, միամտություն կլինի աջակցություն սպասելը, նույնիսկ Հայաստանին որևէ աջակցություն ցույց չեն տա, ուր մնաց՝ Լեռնային Ղարաբաղին։ Աշխարհը կառուցված է շահերի վրա։ ՀԱՊԿ-ը երբեք էլ նման նպատակներ չի ունեցել, ՀԱՊԿ-ի ստեղծումը Ռուսաստանի կողմից ավելի շատ հարևանների հետ հարաբերություններում ազդեցությունը մեծացնելու մեխանիզմ էր։ Դա է հիմնական խնդիրը, ոչ թե ինչ-որ մեկին օգնելը։ Ըստ իս՝ օգնելու խնդիր երբեք էլ դրված չի եղել»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից դուրս գալու դիսկուրսին և դրա հնարավոր արդյունավետությանը, Մանվել Սարգսյանը նշեց. «Դուրս գալ-չգալը մեծ քաղաքականության հետ կապված բան է՝ ինչ դիրքորոշումներ կունենան անդամ երկրները, ինչպես կկառուցվեն հետագա հարաբերությունները։ Այնպես չէ, որ վերցնենք ու դուրս գանք, հարաբերությունները կփոխվեն կտրուկ։ Ինչ-որ օգուտներ, բնական է, կան՝ կապված ռազմատեխնիկայի հետ։ Ռուսաստանը դա անմիջապես չի անում, ՀԱՊԿ-ի անունից է անում։ Օրինակ՝ ինչ-որ զինատեսակների, «Իսկանդերների» տրամադրումը, ասում են, ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդունված որոշում է։ Նման բան, այո՛, կա, այնպես չէ, որ ոչինչ չկա։ Բայց պետք է վտանգներն ու վնասները նույնպես հաշվի առնել։ Մեզ մոտ շատ քիչ է այդ մասին խոսվում։ Պետք է նոր վիճակում նորից այդ ամեն ինչը վերլուծենք ու հասկանանք նպատակահարմարությունը։ Երբեք չեն էլ հարցրել՝ վերցրել ու անդամագրվել են։ Իսկ Ադրբեջանը, օրինակ, չի անդամագրվել, բայց անընդհատ բոլորից զենք է ստանում։ Այսինքն՝ խնդիրը մտնել-չմտնելը չէ, խնդիրն այն է, որ մենք կարողանանք լավ վերլուծել հնարավորություններն ու վտանգները, ինչը մինչև հիմա չի արվել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում