ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրինագիծը, որն արգելում է ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրել լրտեսության, ահաբեկչության կամ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգությանը սպառնացող այլ գործունեության մեջ բռնված ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Օրինագիծն ընդունվել էր օրերս ԱՄՆ Կոնգրեսի կողմից՝ կապված Վաշինգտոնում առաջացած կտրուկ առարկությունների հետ: Դրա հիմքում եղել է Իրանի կողմից ՄԱԿ-ում իր դեսպանի պաշտոնում Համիդ Աբու Թալեբիի նշանակումը:
Վաշինգտոնը հրաժարվում է նրան մուտքի այցագիր տրամադրել՝ պատճառաբանելով, որ նա 1979 թվականին եղել է Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը զավթած ուսանողական կազմակերպության շարքերում:








































