«Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, երբ արհամարհում է պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ նախաքննական մարմնի որոշումը, ես զարմանում եմ, թե այդ անձը ինչպես է ղեկավարել դատախազությունը»,- նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:











































