Բաժանվելուց հետո սիրահարներն ավելի հաճախ են Աստծուն դիմում, կարծում են բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Social Psychological and Personality Science գիտական ամսագրում:
Այս եզրահանգմանը նրանք եկել են մի ուսումնասիրության արդյունքում, որին տարբեր հավատքներ դավանող 187 կամավորներ են մասնակցել:
Գիտնականների կարծիքով՝ ավելի շատ հավատքին դիմում են նրանք, ում լքել են, այլ ոչ թե նրանք, ովքեր բաժանման նախաձեռնողն են դարձել:
Ուսումնասիրողները պնդում են, որ բաժանումը հաճախ ստիպում է այլևս չհավատալ մարդկանց, որի արդյունքում էլ մարդիկ դիմում են Աստծուն:













































