Ռուսերենը կարող է պաշտոնական լեզու դառնալ Ուկրաինայի երեք շրջաններում, որտեղ նա մայրենի է բնակչության մեծամասնության համար: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին:
Նա ասել է, որ ռուսերենի կարգավիճակի մասին որոշումն ընդունվել է Ուկրաինայի քաղաքացիների շրջանում խաղաղություն և համերաշխություն ապահովելու համար:
Նա նաև հստակեցրել է, որ ռուսերենի նոր կարգավիճակը թույլ կտա մարզային, քաղաքային և շրջանային խորհուրդներին որոշումներ ընդունել ինչպես ուկրաիներեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով:











































