Ժնևյան պայմանավորվածությունները` Ուկրաինայի արևելքում դրության դեէսկալացիայի վերաբերյալ, չեն վերաբերում Մայդանի ակտիվիստներին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան, գրում է BBC-ն:
«Եթե դուք ուշադիր կարդաք այդ պայմանավորվածությունները, ապա խոսքն այն փողոցների, ճանապարհների և հրապարկների ազատման մասին է, որոնք ապօրինի կերպով գրավել են ցուցարարները: Որքան որ ինձ հայտնի է, Մայդանում ակտիվիստները գտնվում են օրինական կերպով»,- հայտարարել է Դեշչիցան:










































