Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սայթաքել է և ընկել Բեռլինի բազմակողմ առևտրի և թվային անվտանգության հարցերով խորհրդաժողովում: Տեսանյութը հրապարակվել է Daily Mail-ի YouTube-ալիքում:
Նա սայթաքել է բեմ բարձրանալիս՝ ծնկել է, բայց արագորեն ոտքի կանգնել և մոտեցել խոսափողին:
Դրանից հետո Մերկելը կատակել է, որ չի նկատել աստիճանները, բայց հաջորդ անգամ անպայման կօգտվի դրանցից:








































