Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ասում է, որ Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփը «հնարավոր է ամենադժվար մարտահրավերն է» ԵՄ-ի համար, քանի որ նա «աղոթում է» դաշինքի փլուզման համար՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահը բացահայտ դեմ է հանդես եկել միավորված Եվրոպային: Նա աջակցում է Brexit-ին և աղոթում է միության փլուզման համար», – ասել է Տուսկը գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, որը շուտով կլքի այդ պաշտոնը, ինչպես Տուսկը, նույնպես նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակաեվրոպական տրամադրություններ հրահրելու մասին:
Ըստ նրա՝ Թրամփի հետաքրքրությունը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցում «զարմանալի և վրդովեցուցիչ է»:






































