Մեծ Բրիտանիայի Ուոքինգ քաղաքի բնակիչները քաղաքային իշխանություններից պահանջում են ազատել իրենց հասարակական զուգարանից, որը «վախեցնում է բոլորին»: Քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրված ավտոմատ կերպով աշխատող զուգարանն իրեն անկանխատեսելի է պահում: Օրինակ` կարող է անսպասելիորեն բացվել դուռը ամենաանհարմար պահին, գրում է Daily Mail-ը:
Կանանց այս զուգարանը հատկապես վախեցնում է այն բանից հետո, երբ «դուրս է շպրտել» այցելուներից մեկին: Քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչ իշխանություններին ուղղված, զուգարանը փոխելու միջնորդագիր են ստորագրել։









































