Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակիցները երկաթե կառուցվածքներ են տեղադրել եւ արգելաշղթա կազմել այն փողոցներում, որոնք հարում են խորհրդարանի շենքի մուտքերին, որպեսզի խանգարեն հանրահավաքի մասնակիցներին հերթական անգամ պիկետելու օրենսդիր մարմինը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ընդդիմադիր Գիա Բարամիձեն:
«Ես ցանկանում եմ շնորհավորել իշխանություններին այն բանի կապակցությամբ, որ նրանք իրենք են արգելափակել իրենց: Սա ինչ խայտառակություն Է: Սա Բեռլինյան պա՞տ Է Վրաստանի մայրաքաղաքում»,- հայտարարել Է Բարամիձեն լրագրողներին:
Նոյեմբերի 28-ի առավոտյան ընդդիմադիր կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստները հավաքվել են Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ հերթական անգամ արգելափակելու շենքը: Ավելի վաղ Թբիլիսիում պիկետման փորձերն ավարտվել են հատուկ նշանակության ուժերի կողմից ակցիաների ցրմամբ: