Խոզուկի մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձել: Սակայն լրագրողը, որը դուր է եկել կենդանուն, չի անհանգստացել և ինքն իր վրա ծիծաղել է Twitter-ում:
Լազոս Մանթիկոսն ANT 1 ալիքի ուղիղ եթերում պետք է դեպքի վայրից տխուր լուրեր հայտներ, գրում է CNN-ը: Նա պատմելու էր Հունաստանում մոլեգնած մրրիկի հետևանքների մասին: Դրանից առաջ ստուդիայում հաղորդավարուհին հայտարարել էր. «Իսկ հիմա մենք կուղևորվենք Կինետա, որտեղ (մարդիկ) հաշվում են իրենց վերքերը»:
Սակայն, երբ տեսախցիկը միացել է, ուղիղ եթերում հսկայական խոզ է հայտնվել: Կենդանին հետապնդել է լրագրողին և նույնիսկ փորձել կծել նրան: Համառ խոզուկից արագ ազատվել չի հաջողվել:
«Յորգաս, դու ինձ լսու՞մ ես: Մենք այստեղ խնդիր ունենք. մեզ խոզ է հետապնդում… Ներեցեք, ես չեմ կարող տեղում մնալ՝ ինձ կծում են»,- ասել է Լազոս Մանթիկոսը:
Չնայած տխուր իրադարձություններին, Մանթիկոսի կոլեգաները չեն կարողացել զսպել ծիծաղը: Նրանք լրագրողին խորհուրդ են տվել ազատվել կպչուն «երկրպագուից» և նոր վերադառնալ աշխատանքի:









































