Հոնկոնգում ամենաթանկ հողակտորը կառավարության աճուրդում վաճառվել է 42,23 մլրդ հոնկոնգյան դոլարով (5,4 մլրդ ԱՄՆ-ի դոլար): Այդ գործարքի մասին նոյեմբերի 27-ին իր կայքում հայտնել է Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի հողօգտագործման դեպարտամենտը։
Խոսքը գրեթե 60 հազար քառակուսի մետր մակերեսով առևտրային կառուցապատման հարթակի մասին է: Այն գտնվում է Կոուլուն թերակղզու արևմտյան մասում՝ դեպի մայրցամաքային Չինաստան ձգվող նոր արագընթացիկ երկաթուղու կայարանի հետ հարևանությամբ:
Աճուրդների հաղթող է դարձել անշարժ գույքի ոլորտի հոնկոնգյան հսկան՝ Sun Hung Kai Properties-ը: Նրա կողմից ձեռք բերված հողամասը նախատեսված է գրասենյակային շենքերի, հյուրանոցների և առևտրական հարկաբաժինների կառուցման համար:










































