Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: