Քեթի Փերին հերթական անգամ ապացուցել է, որ նախընտրում է «վատ» տղաների. օրերս տեղեկություն էր տարածվել, թե նա հանդիպում է դիջեյ Diplo-ի հետ: Սակայն նրա ընկերոջ մասին լուրերից հետո երգչուհու երկրպագուների ոգևորությունից բան չի մնացել, գրում է spletnik.ru-ն:
Բանն այն է, որ պարզվել է՝ դիջեյը, ում իսկական անունն է Թոմաս Ուեսլի Փենթզ, մութ անցյալ ունի:
Ինչպես հաջողվել է պարզել, դիջեյը մի քանի անգամ հայտնվել է ճաղերի հետևում ու անցել է կատաղության կառավարման կուրսեր:
Այդ մասին պատմել է Թոմասն իր հարցազրույցներից մեկում: Աղբյուրի խոսքով՝ դիջեյը բանտում է հայտնվել խանութներում գողություն անելու, գրաֆիտիների և օրենքի այլ խախտումների համար:
Քեթի Փերի


Դիջեյ Diplo













































