Պապարացիները լուսանկարել են հոլիվուդյան աստղային մայրիկ Ջենիֆեր Լավ Հյուիթին, որը փոքրիկ դստեր հետ զբոսնում է Սանտա Մոնիկա այգում: Կինոաստղի տեսքը լուսանկարներում հոգնած է ու նյարդայնացած՝ գրում է viva.ua-ն:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Ջենիֆերը ծննդաբերությունից հետո առաջին անգամ հանրությանը երևաց հղիների համար նախատեսված հագուստի սեփական հավաքածուի շնորհանդեսին:
Իր կազմվածքի մասին քննադատությանը նա կտրուկ էր պատասխանել՝ հայտարարելով, թե չի պատրաստվում ի վնաս երեխայի իրեն հյուծել դիետաներով:













































