Ամերիկայի Հարավային Կարոլինա նահանգի Իզլի քաղաքում 6-ամյա երեխան ատրճանակով կրակել է կնոջ վրա: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Նրանց տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ավտոմեքենայի սրահում: Զենքը պահված է եղել ավտոմեքենայի նստելատեղերի մեջտեղում՝ արկղի մեջ: Երեխան գտել է այն ու պատահաբար կրակել ուղևորների տեղում նստած կնոջը: Կինը հոսպիտալացվել է ու շուտով ստացած վերքից մահացել: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը:
Ավելի վաղ ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում 2 տարեկան տղան պատահմամբ կրակել էր 11-ամյա քրոջը: Զենքը նա գտել էր ծնողների ննջասենյակում:











































