Մեքսիկայի ոստիկանությունը ազատել է տեղի դերասանին և ֆրանսիացի զբոսաշրջիկին, որոնց առևանգել էին փրկագին պահանջելու նպատակով, հաղորդում է Ռիա «Նովոստի»-ն:
Նշվում է որ դերասան Ալեխանդրո Սանդիին և ֆրանսիացի գործարար Ֆրեդերիկ Միշելին առևանգել էին 2 օր առաջ:
Ինչպես հայտնի է դարձել, անհայտ անձիք Նևադա-դե-Տոլուկա հրաբխի մոտ կողոպտել են դերասանների խմբին, ինչպես նաև երկու տղամարդկանց են իրենց հետ տարել:
Ներկայումս տղամարդիկ տանն են գտնվում, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: