Նամիբիացի 24-ամյա մոդել Բեխատի Պրինսլուն դարձել է Victoria’s Secret-ի նոր կատալոգի աստղը, որտեղ ներկայացված է ապրանքանիշի գարնանային հավաքածուն՝ հայտնում է spletnik.ru-ն:
Բացի ավանդական ժանյակավոր ներքնազգեստից՝ մոդելը ցուցադրում է հարմարավետ տնային հագուստ՝ գիշերազգեստներ, գիշերային շապիկներ, ինչպես նաև իրեր, որոնք հարմար են մարզասրահ գնալու համար:
Պրինսլուն ընկերության գլխավոր հերոսուհիներից է՝ Ադրիանա Լիմայի, Քենդիս Սվեյնփոլի ու Ալեսանդրա Ամբրոսիայի հետ:
Ենթադրաբար, նա կմասնակցի նաև Victoria’s Secret-ի ամենամյա շոուում, որն այս տարի կանցկացվի Լոնդոնում:












































