Սոյայից ստացված արտադրանքները, որոնք առողջ սննդակարգի շատ կողմնակիցներ օգտագործում են որպես մսի և կովի կաթի փոխարինող, կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը, գրում է Health.News պարբերականը՝ հղում անելով ֆրանսիացի գիտնականների եզրահանգմանը:
Ուսումնասիրության հեղինակները վերլուծել են սոյայից պատրաստված 55 արտադրանք, ներառյալ աղանդերը, սոուսները և խմիչքները և պարզել են, որ սոյայում շատ բարձր է ֆիտոէստրոգենների մակարդակը, որոնք կարող են ազդել հորմոնալ ֆոնի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ:
Սոյայի վտանգը կապված է նաև հերբիցիդների հետ, ինչով ցողում են մշակաբույսը: ԱՀԿ-ում այդ նյութերը դասակարգվում են որպես «հավանական քաղցկեղածին»: Բացի այդ, սոյայի մեջ կան տարրեր, որոնք նվազեցնում են կալցիումի, երկաթի, ցինկի, մագնեզիումի և սպիտակուցի յուրացումը: Ավելին, նրանք արգելափակում են վահանաձև գեղձի հորմոնների սինթեզը, հրահրում են հիպոթիրեոզի և ուռուցքային հիվանդությունների զարգացում:









































