Tuesday, 30 06 2026
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո

ԱԱԾ-ն կբացառի՞ քաղաքական գործակալներին

Հայաստանում արտերկրից ֆինանսավորվող քաղաքական ուժերի առկայության մասին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը հանրությունն արձագանքել է բավականին բուռն: Խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական ուժերն, օրինակ, հայտարարել են, թե չունեն արտաքին ֆինանսավորում: Վանեցյանը հայտարարել է, որ արտաքին ֆինանսավորում ունեցող ուժերը, այսպես ասած, հեղափոխության ճամբարում են: Թե հատկապես որոնք են այդ ուժերը՝ նա չի նշել:

Նրան հակադարձում են տրամաբանական հարցադրումով՝ ինչու, լինելով ԱԱԾ պետ, Արթուր Վանեցյանը չի ձեռնարկել քայլեր այդ ուժերին հայտնաբերելու կամ կապերը բացահայտելու, հանրությանը ներկայացնելու, պատասխանատվության ենթարկելու համար, եթե այդ ֆինանսավորման առումով խոսքը հակաօրինական և հակաիրավական մեխանիզմի մասին է:

Այստեղ, սակայն, խնդիրը դառնում է թերևս բարդ ու բազմաշերտ, եթե դրան ավելացնենք նաև այն, որ Հայաստանում այդօրինակ հարցի, խնդրի, ազգային անվտանգության սպառնալիքի մասին դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայաստանյան ներքին քաղաքական կյանքում օտարերկրյա գործակալների առկայությունը բացառելու մասին, որ չպետք է լինեն այդպիսիք: Այսինքն՝ մեծ հաշվով, հարցը, որ բարձրացնում է ԱԱԾ նախկին պետը, առաջինը բարձրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ այդ իմաստով խնդրի վերաբերյալ հանրային գնահատականների և դատողությունների տեսանկյունից հարցադրումները թերևս արժե հստակեցնել և, այսպես ասած, «զտել» քաղաքական կոնյունկտուրայից:

Արթուր Վանեցյանը խնդրին գուցե անդրադառնում է իր քաղաքական հաշիվներից ելնելով, դա իր գործն է, և եթե դրանում կան խնդիրներ օրենքի հետ, ապա պետք է զբաղվեն իրավապահները: Այստեղ, սակայն, հանրությունը պետք է վեր կանգնի քաղաքական կոնյունկտուրային մակարդակից, ինչը նշանակում է, որ պետք է հստակեցվի ոչ միայն ԱԱԾ նախկին պետի, այլև վարչապետի՝ նախկինում արած հայտարարությունների հանգամանքը:

Ի վերջո՝ կա՞ ներքաղաքական կյանքում օտարերկրյա գործակալների խնդիր, թե՞ ոչ: Հարցը դաշտ է բերել վարչապետը, հետևաբար դրանից բխող հարցերն էլ պետք է ուղղված լինեն քաղաքական բարձր ղեկավարությանը: Այդ ղեկավարությունն այսօր կարո՞ղ է հավաստիացնել Հայաստանի հանրությանը, որ չկան, այսպես ասած, քաղաքական գործակալ ուժեր կամ գործիչներ, որոնք ստանում են արտաքին ֆինանսավորում և ըստ այդմ՝ Հայաստանում արտաքին պատվեր սպասարկում:

Օրերս Հայաստանի վարչապետը հայտարարեց ԱԱԾ-ին տված հանձնարարականի մասին՝ «սատանային» հայտնաբերելու ուղղությամբ: Իսկ եղե՞լ է, կա՞ գործակալներին հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարական, և ի՞նչ կարող է զեկուցել ԱԱԾ պետը վարչապետին այդ թեմայով, իսկ վարչապետն էլ ի՞նչ կարող է փոխանցել հանրությանը այդ զեկույցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում