Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

«Վերնատունը» փորձ է անում վերակենդանացնել քաղաքական դիակների․ նրանց փորձերը ձախողվելու են

«Որևէ միավորի կողմից դեռ չի գտնվել բանաձևված այն խնդիրը, թե ինչ ասել է ներքին հանրային միասնականություն: Իմ խորին համոզմամբ՝ այդ միասնականության, լեգիտիմության մանդատը տրվում է քաղաքական ուժին ընտրությունների միջոցով: Այս իշխանությանը տրվել է համապատասխան մանդատ լեգիտիմ գործունեություն իրականացնելու համար: Հետևաբար, թե ազգային միասնության, ներքին համերաշխության ինչպիսի մթնոլորտի մասին է խոսքը՝ ամեն մի քաղաքական ուժ կամ գործիչ, կարծում եմ, ինքն է իր պատկերացումների շրջանակում բերում հրապարակ»,- անդրադառնալով «Վերնատուն» ակումբի հայտարարությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Մեր զրուցակիցը կարևորեց, թե ովքեր են այդ գաղափարները ներկայացնում, ովքեր են այդ գաղափարների առաջամարտիկները. ««Վերնատան» մասնակիցների ցանկը հնարավորություն է տալիս արձանագրելու, որ մենք գործ ունենք քաղաքական լուսանցքում հայտնված և քաղաքական կենսագրությունը ըստ էության ավարտած անձանց հետ, ովքեր փորձ են անում վերակենդանանալ կամ վերակենդանացնել ինչ-որ քաղաքական դիակների, որոնք չեն համակերպվում Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ»:

Նորայր Նորիկյանը չի կարծում՝ որ այս քաղաքական ակումբը կարող է քաղաքական հեռանկար ունենալ, քանի որ նախ՝ ապագան նոր քաղաքական ուժերինն է, նոր քաղաքական անհատներինն ու քաղաքական առաջնորդներինը. «Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ նոր քաղաքական ուժերը կամ քաղաքական անհատներն ու առաջնորդները ճիշտ ժամանակին իրենց քաղաքական հայտը կներկայացնեն և ամբողջ քաղաքական դաշտը կբերեն հավասարակշռման, որովհետև օբյեկտիվորեն այսօր մեր քաղաքական համակարգը խախտված է՝ ունենք օրինական ընտրությունների միջոցով ձևավորված լեգիտիմ իշխանություն, բայց, ցավոք սրտի, դեռևս չունենք այդ իշխանությանը զսպող, հավասարակշռող իրական  քաղաքական այլընտրանք»:

Նրա խոսքով՝ հիմա անցյալից քրքրել-բերել են մարդկանց, որոնց քաղաքական կենսագրությունը բոլորին քաջ հայտնի է. «Այդ քաղաքական ակումբի հետագա գործունեությունը որևէ հող չունի հանրային գիտակցության մեջ: Ուստի ես կարծում եմ՝ սրանք փորձեր են գործող իշխանությանը այլընտրանք ձևավորելու, բայց այդ փորձերը ավարտվելու են ձախողմամբ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում