Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հակահայկականության դեմ պայքարելու լավագույն միջոցը հայության իրական դեմքը ցույց տալն է: Եվ այդ իմաստով 21-րդ դարում ազգի իրական դեմքը պետությունն է: Հետևաբար, անկախ հակահայկական գաղափարախոսության կամ նախաձեռնությունների գոյությունից, եթե չկա հայկական ժամանակակից, մրցունակ, արդիական արժեքների և գաղափարների վրա հենված պետություն, ուրեմն դա ինքնին առաջացնում է հակահայկականության խնդիր` անկախ նրանից, թե ովքեր են այդ հակահայկականության կրողները և ի՞նչ շեշտադրումներով են նրանք հանդես գալիս:
Հետևաբար, հայության ներուժի միավորողը պետք է լինի ոչ թե հակահայկականությունը, այլ հայության դեմքի ձևավորումը: Ուրեմն, խնդիրը պետք է դրվի այդ հերթականությամբ, հարցադրումը պետք է ձևակերպվի այդ ելակետով` ձևավորել հայ ազգի դեմքը ժամանակակից աշխարհում, այսինքն` կազմավորել համաշխարհային բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, իրավա-քաղաքական և քաղաքակրթական միտումներին համարժեք պետություն:
Հ․Գ․ Ստորև՝ Էրդողանի հայտարարությունը, որը հաջորդեց պաշտոնական Երևանի «հպարտ» լռությանը։
https://www.facebook.com/babajanyana/posts/2874742879223087?__xts__[0]=68.ARCX9JAMW4va0hO1rdM7UZB4dFOaXCOYNNgf-aGMeV7Hn-rQUrE5NrV4ImCEZroc6mYy00GeYZjpOVNbYEbJQTA6GB68mJiNMbOcZksUSdKEuJZYrGLo5lUNHnlqlF_qgOjgEZtJSYfR0m5tYOJPZ7W8tAqO61tLvEdxiAIPw0dvN0htTBZbRLexi92Qje9Tagy9u413dddBo–hRZ6BkHfv54Hgo83T5Uv-8BpM0TNn6rWs2z3QT-5UqtHiAk7WF51ZKgdZranza8r6yMZm-AA1Ps15OQk4DWXxVm17G22y8eqDsg_jZB-N3J0AJSmcw7yOz_WX6XqMxqzCDwL72K3cPo4r&__tn__=-R







































