Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հաղորդել է, որ 2018-ի օգոստոսին արված թվիթը, որում նշվել է Tesla-ն մասնավոր ընկերություն դարձնելու հնարավորությունը, առանց որոշակի իմաստի էր:
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանին ուղղված հայտարարությանը՝ հայցը հետ կանչելու խնդրանքով, որը Մասկի դեմ ներկայացրել էին Tesla-ի ներդրողները:
Ինչպես հայտնի է, Մասկն այդ ժամանակ սոցցանցում հայտարարել էր, որ պատրաստ է շուկայից ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 420 դոլարով:
Ներդրողները իրենց հերթին հաշվել են, որ այդ հաղորդագրության պատճառով իրենք կորցրել են մի քանի $100 միլիոն: Բացի դրանից, նրանք Մասկի հայտարարությունը անվանել են խարդախություն:
Ինչպես հայտնի է, գրառման հրապարակումից հետո ընկերության արժեթղթերը ավելացել են 6%-ով: Այդուհանդերձ, Մասկը չգնեց ընկերությունը:
Նշվում է, որ Մասկի դատական հայտարարության մեջ ասվում է, որ ֆինանսավորումը խոչընդոտ չի լինի, եթե նա գործարքի գնալու որոշում կայացնի:
Նրա թվիթը նաև պատասխան արձագանք է առաջացրել ԱՄՆ արժեթղթեր հանձնաժողովի մոտ: Նրա նկատմամբ գործ է հարուցվել:
Սակայն կողմերը եկել են համաձայնության, որի համաձայն՝ Մասկը հեռացել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից և պարտավորվել է վճարել 20 մլն դոլարի չափով տուգանք: