Կիևը կկատարի փաստաթղթի բոլոր դրույթները, որն ստորագրվել է Ժնևում անցկացված բանակցությունների ժամանակ՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի մասնակցությամբ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:
Դիմելով ցուցարարներին և խնդրելով ապաարգելափակել իշխանության մարմինների շենքերը՝ նա խոստացել է, որ «երկրի ղեկավարությունը կկատարի համաներման պայմաններն այն մասնակիցների համար, ովքեր կլքեն շենքերը և կհանձնեն զենքերը»: Դա, սակայն, չի վերաբերում նրանց, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել՝ «այնպիսին, ինչպիսին սպանությունն է»:
Յացենյուկը հայտնել է, որ այսօր կառավարությունը փակ ռեժիմով կքննարկի ԱՄՀ-ի հետ համագործակցության հարցը:








































