Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Անգելա Մերկելի հայտարարությունը Բեռլին չհասավ, մնաց Երևանում՝ Հյուսիսային պողոտայում

Վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ Գերմանիան Հայաստան է վերադարձնում անօրինական ճանապարհով իր երկիր արտագաղթած միգրանտներին։ Պատճառը, թերևս, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված մթնոլորտն ու պայմաններն են, քանի որ մարդիկ չեն ենթարկվում քաղաքական հետապնդումների, չեն ոտնահարվում նրանց իրավունքները։

Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ միայն հայերին չեն արտաքսում Գերմանիայից, դա Գերմանիայի միգրացիոն նախարարության, միգրացիոն ծառայությունների քաղաքականությունն է, և, ի շարս այլոց, նաև հայերին են վերադարձնում հայրենիք։

«Փոքր տարբերություններով վրացիներին, տաջիկներին, ադրբեջանցիներին, ռուսներին, չեչեններին, ԽՍՀՄ նախկին քաղաքացիներին են վերադարձնում։ Այստեղ միայն հայերի հարցը չէ, բայց նաև հայերինն է։ Եթե նայում ենք, վերադարձող հայերի տոկոսը շատ մեծ չէ։ Գուցե մեզ համար դա տեսանելի է, որովհետև փոքր ազգ ենք»,- ասաց Ազատ Օրդուխանյանը։

Նկատեցինք, թե արդյոք արտաքսման պատճառը բազմամշակութայնությո՞ւնն է, որին բախվում են եվրոպական երկրները, երբ ընդունում են այլ կրոններ, մշակույթներ ունեցող տարբեր երկրներից արտագաղթած միգրանտների։

«Ես կարծում եմ, որ ֆինանսական պատճառներով, նաև միգրանտներին տեղավորելու պատճառով այդ երկրները հայտնվում են լարված վիճակում։ Չեմ կարծում, թե դա կապված է բազմամշակութայնության հետ։ Ուղղակի իրենց ուժերից վեր է այդքան միգրանտներ ընդունելը և նրանց կյանքը կազմակերպելը։ Չէ՞ որ միգրանտները պետք է լեզվի դասընթացների մասնակցեն, վճարվեն, ինտեգրացիոն վճարովի կուրսեր անցնեն։ Նաև պետք է ծառայողներ պահեն, որպեսզի նրանք կարողանան այդ մարդկանց խնամքի և կյանքի կազմակերպման հոգսերը հոգալ։ Միգրանտների զանգվածը հասնում է միլիոնների, իրենք էլ ծանրաբեռնված են աշխատում։ Կարծում եմ, որ նրանք ուզում են թեթևացնել այդ ծանրաբեռնվածությունը։ Որոշ երկրներ՝ Սիրիան, Եթովպիան, Իրաքը, Էրիթրեան, Աֆղանստանը, ունեն առավելություններ։ Այդ երկրներից արտագաղթած միգրանտները ստանում են Եվրոպայում ապրելու իրավունք։ Ես կարծում եմ, որ այդ երկրների ցանկն էլ կկրճատվի։ Իսկ Հայաստանն ընկալվում է որպես ժողովրդավարության ճանապարհն ընտրած երկիր, որտեղ քիչ են բռնությունները։ Գերմանիայում կա ապահով և ոչ ապահով երկրների ցանկ։ Հայաստանը հիմա գերմանացիներն ընկալում են որպես ապահով երկիր»,- ասաց Ազատ Օրդուխանյանը։

Նա հիշում է, որ հարավսլավական հակամարտության ժամանակ ալբանացիներին տեղ տվեցին Եվրոպայում մոտ 15 տարի, իսկ հետո նրանց մեծ մասին վերադարձրին։

Սակայն մի կարևոր նրբություն կա։ Ազատ Օրդուխանյանը հիշեցնում է, որ Հայաստանից շատերը արտագաղթում են, քանի որ տառապում են տարբեր հիվանդություններով, որոնք հնարավոր է բուժել միայն զարգացած երկրներում․ դրանք են, օրինակ, քաղցկեղը, հեպատիտ C-ն, երիկամների հետ կապված հիվանդությունները, այլք։ Եվ այդ մարդիկ իրենց բուժումը ստիպված են իրականացնել արտերկրում։

«Հայաստանից եկած շատ հիվանդներ բուժվում են գերմանական պետության հաշվին։ Խնդիրն այն է, որ նրանց չվերադարձնեն։ Հայաստանից Գերմանիա եկած հիվանդները շարունակեն բուժվել այստեղ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անցյալ տարի Երևանում հայտարարեց, որ այդ հարցում ավելի ուշադիր և հոգատար կլինի։ Բայց կարծես Անգելա Մերկելի հայտարարությունը Բեռլին չհասավ, մնաց Երևանում՝ Հյուսիսային պողոտայում։ Իսկ այդ մարդիկ չունեն ֆինանսական հնարավորություններ, որպեսզի վերադարձի դեպքում շարունակեն իրենց բուժումը։ Լավ կլիներ, որ Հայաստանի իշխանություններն այդ հարցն անպայման արծարծեին Գերմանիայի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ»,- նշեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ, Ազատ Օրդուխանյանը նկատում է, որ 2018թ․ թավշյա հեղափոխությունից սպասումները շատ-շատ էին, իսկ հիմա այլ բան ենք տեսնում։

«Մեր ազգային ներուժն ավելի շատ է ավելի մեծ քայլերով առաջ գնալու համար, քան արվում է։ Ազգային ներուժի ներգրավման հարցում մեր իշխանությունները պետք է ավելի խորաթափանց գտնվեն։ Սփյուռքյան համալսարանների շրջանավարտներին ներգրավելու գործը պետք է դիտվի ավելի լուրջ։ Մեր իշխանություններն ավելի լայնախոհ պետք է գտնվեն, որպեսզի այդ ներուժը հեռու չթողնեն հայաստանյան իրադարձություններին մասնակցելուց։ Մենք ունենք այդ ներուժը, որը կբավարարի մի քանի պետության։ Եթե հայերը վերադառնան Եվրոպայից Հայաստան, ապա դա չի ընկալվի որպես մրցակցություն, միայն օգուտ կլինի դրանից։ Ընդհակառակը՝ նրանք լրացուցիչ հնարավորություններ կբերեն իրենց հետ։ Եթե մեկն ավարտել է գերմանական համալսարան, աշխատում է այստեղ, ապա վերադառնալով՝ կապը կպահպանի իր ընկերության, ֆիրմայի հետ։ Իսկ դա լրացուցիչ ազդակ կլինի Հայաստանի զարգացման համար և միայն օգուտ կտա նրան։ Նրանք կաշխատեն ուրիշ դաշտում, կարծում եմ, որ իրենց պորտալարը չեն կտրի իրենց համալսարանի, կազմակերպության հետ։ Եթե մարդիկ վերադառնան Բելգիայից, Հոլանդիայից կամ Իսպանիայից, որոնք տեղավորված են այնտեղ, ապա կպահեն և կզարգացնեն իրենց կապերը այնտեղի կազմակերպությունների հետ, և դրան կլինեն շատ ավելի ուժեղ, քան եթե պետությունը ձեռնարկի այդ հաստատությունների հետ կապեր հաստատելու համար քայլեր։ Զուտ բիզնեսի, շահույթի առումով այդ մարդիկ շահագրգռված կլինեն, որ իրենց կապերը պահպանեն արտերկրյա հաստատությունների հետ։ Նրանք կցանկանան այդ ամենը զարգացնել, նոր որակ հաղորդել դրան։ Եվ դրա համար այդ ներուժը պետք է օգտագործվի, ափսոս է»,- նշեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում