ԱՄՆ-ում հրապարակվել է Ջոհար Ցարնաևի նամակը, որը գրվել է նրա ձերբակալությունից ոչ շատ առաջ: Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Լուսանկարի վրա երևում են փամփուշտների հետքեր, իսկ տեքստի որոշ հատվածներ հնարավոր չէ կարդալ:
«ԱՄՆ կառավարությունը սպանում է մեր անմեղ քաղաքացիներին, սակայն ձեզանից մեծ մասն արդեն գիտի՝ ինձ համար անտանելի է տեսնել, որ նման բաները անպատիժ են մնում: Մենք՝ մուսուլմաններս, մեկ մարմին ենք: Սպանելով մեզանից մեկին՝ դուք ցավ եք պատճառում բոլորին»,- ասվում է նամակում:
Լուսանկարի վրա երևում են նաև կարմիր հետքեր, որոնք, իրավապահների կարծիքով, կարող են արյուն լինել:










































