16-ամյա շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը կանցկացնի Սուրբ Ծննդյան և Ամանորի հեռարձակումները բրիտանական BBC հեռուստաալիքով: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Ակտիվիստը հյուրերի հետ շփվելու է էկոլոգիայի թեմայով:
Հանդիսավոր ռադիոհաղորդումներին կհյուրընկալվեն նաև Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը, նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի կենսագիր Չարլզ Մուրը, նկարիչ Փերի Գրեյսոնը և ռեփեր Ջորջ Պոետը:
Թունբերգի մասնակցությամբ հաղորդումները հեռարձակվելու են դեկտեմբերի 26-ից դեկտեմբերի 31-ը:












































